16:15   10-08-2022
Image Description
Կատարում ՀՀ դեսպանն ու օրենսդիր մարմնի փոխխոսնակը քննարկել են երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր
Թողնել մեկնաբանություն

Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն օգոստոսի 10-ին հանդիպում է ունեցել Կատարի օրենսդիր մարմնի՝ Մաջլիս ալ-Շուրայի /խորհրդատվական խորհուրդ/ փոխխոսնակ Տկն․ Համդա Բինթ Հասան բն Աբդալռահման ալ-Սուլեյթիի հետ։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Կատարում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը, բարեկամության խմբերի միջև շփումների ակտիվացմանը, խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների խթանմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Loading...