17:42   10-08-2022
Image Description
Լեհաստանի վարչապետը մեղադրել է Եվրամիությանը իմպերիալիստական վարքագծի մեջ
Թողնել մեկնաբանություն

Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին Welt-ի հոդվածում Եվրամիությանը մեղադրել է ոչ մեծ անդամ պետությունների հանդեպ իմպերիալիստական վարքագծի մեջ։

«Քաղաքական պրակտիկան ցույց է տվել, որ Գերմանիայի եւ Ֆրանսիայի դիրքորոշումներն ավելի մեծ նշանակություն ունեն, քան մնացած բոլորինը»,- գրել է Մորավեցկին՝ կոչ անելով ավելի կոնսենսուսային մոտեցում ցուցաբերել։

Վարչապետը, որի կառավարությունը քանիցս առճակատվել է Բրյուսելի հետ օրենքի գերակայության հարցերի վերաբերյալ, ասել է, որ պատերազմն Ուկրաինայում ուշադրությունը սեւեռել է ԵՄ-ի թերությունների վրա։ Նա կոչ է արել «խոր բարեփոխում իրականացնել, որը կվերադարձնի ընդհանուր բարիքը եւ հավասարությունը՝ որպես միության սկզբունքների անկյունաքար»։

Լեհաստանի կառավարող կուսակցության քաղաքական գործիչները հայտարարել են, որ Վարշավան  կարող է պատասխան հարված հասցնել ԵՄ-ին, եթե երկիրը չստանա միջոցների իր բաժինը համավարակից հետո վերականգնման համար։ Բրյուսելը հասկացրել է, որ գոհ չէ Լեհաստանում վերջին դատական բարեփոխումներից, գրել է Reuters-ը։

Loading...