18:53   10-08-2022
Image Description
Սաուդցի հայտնի դիվանագետը մահացել է Եգիպտոսում ելույթի ժամանակ
Թողնել մեկնաբանություն

Սաուդյան Արաբիայի հայտնի դիվանագետ Մուհամմեդ ալ-Քահթանին Կահիրեում արաբաաֆրիկյան համաժողովում ելույթի ժամանակ մահացել է։ Միջադեպի տեսանյութը հրապարակել է RT գործակալությունը։ Կադրերում երևում է, թե ինչպես է դիվանագետը սկսում ելույթ ունենալ, իսկ մի քանի րոպեից հանկարծ ընկնում է։

Դիվանագետի ինքնազգացողությունը ելույթի ժամանակ վատացել է, սակայն նրան փրկել չի հաջողվել։

Ըստ որոշ լրատվամիջոցների, նրա վերջին խոսքերը եղել են.

«Ուր էլ որ լինես, մահը կհասնի քեզ»։

Միևնույն ժամանակ, այլ աղբյուրների համաձայն, մահից առաջ նա իր հարգանքն է հայտնել ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի առաջնորդներին, նաև ասել.

«Ոչ մեկի համար դիրք և ոչ մի արժեք չկա, բացառությամբ նրանց, ովքեր հանդիպել են իրենց Տիրոջը առողջ սրտով»։

Ալ-Քահթանիի մահվան պատճառի մասին ոչինչ չի հաղորդվում։

Loading...