18:55   10-08-2022
Image Description
Էրդողանը հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել Ալիևին՝ ղարաբաղյան վերջին իրադարձությունների առնչությամբ
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 9-ին հանդիպել են Թուրքիայի Քոնիա քաղաքում և քննարկել երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում, հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը։

«Զրույցի ընթացքում ընդգծվել է բոլոր ոլորտներում երկու երկրների միջև բարեկամական, եղբայրական և դաշնակցային կապերի հաջող զարգացումը։ Ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում հետպատերազմյան շրջանի վերաբերյալ, քննարկվել են տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ռազմական ոլորտներում համագործակցության հարցեր», – մեջբերում է գործակալությունը Ադրբեջանի նախագահի կայքից։

Էրդողանը հերթական անգամ Թուրքիայի աջակցությունն է հայտնել Ադրբեջանին Ղարաբաղում վերջին իրադարձությունների առնչությամբ։

Թուրքական Anadolu գործակալությունը նշում է, որ երկու նախագահները հանդիպել են Քոնիայի մարզադաշտում՝ Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի բացման արարողությանը։ Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով։

Loading...