18:56   10-08-2022
Image Description
«Դիլիջան ազգային պարկի» «Շամախյան» տեղամասի անտառապահը 2 ուռենի է ապօրինի հատել
Թողնել մեկնաբանություն

«Դիլիջան ազգային պարկի» «Շամախյան» տեղամասի անտառապահն իրեն վստահված պահաբաժնից 2 ուռենի է ապօրինի հատել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից  հայտնում են, որ օգոստոսի 7-ին, ժամը 11.30-ի սահմաններում, պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ոստիկաններից մեկը Դիլիջան-Վանաձոր ճանապարհի հարակից անտառից բենզասղոցի ձայն լսելով՝ Դիլիջանի բաժին էր ահազանգել և խնդրել, որ օպերատիվ խումբ մոտենա:

Րոպեներ անց բաժնի քրեական հետախույզներն ու պարեկները համատեղ միջոցառումներով պարզել են, նույն օրը «Դիլիջան ազգային պարկի» «Շամախյան» տեղամասի անտառապահն իրեն վստահված պահաբաժնից 2 ուռենի էր ապօրինի հատել:

40-ամյա անտառապահը ձերբակալվել է և մեքենայով հանդերձ տեղափոխվել ոստիկանության Դիլիջանի բաժին:

Նա ներկայացվել է տարածքային նախաքննական մարմին:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Loading...