12:40   14-08-2022
Image Description
Էստոնիայի արտգործնախարարը հայտարարել է 16+1 համագործակցության ձևաչափից երկրի դուրս գալու մասին
Թողնել մեկնաբանություն

Չինաստանի կողմից Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը դատապարտելուց հրաժարվելը ազդել է 16+1 ձևաչափով համագործակցությունը դադարեցնելու Էստոնիայի որոշման վրա, ասել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն։
Ավելի վաղ Էստոնիայի և Լատվիայի իշխանությունները որոշել էին դադարեցնել համագործակցությունը Չինաստանի հետ 16+1 ձևաչափով։

«Սա (հատուկ գործողությունը դատապարտելուց հրաժարվելը) միանշանակ գործոն էր, որը մենք հաշվի ենք առել որոշում կայացնելիս, մինչ այդ մենք խորհրդակցել ենք մի շարք դաշնակիցների հետ»,- ասել է Ռեյնսալուն Bloomberg-ին տված հարցազրույցում, փոխանցում է Ռիա Նովոստին։

Նախարարի խոսքով՝ ձեւաչափը էական քաղաքական արդյունք չի ունեցել. Տալլինը կնախընտրի Պեկինի հետ հարաբերությունները վարել ԵՄ-ի միջոցով, ընդգծել է Ռեյնսալուն։

Loading...