12:40   14-08-2022
Image Description
«Ալ-Նուսրա»-ի զինյալները հրթիռակոծել են Սիրիայում Իդլիբի դեէսկալացիայի գոտին
Թողնել մեկնաբանություն

«Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները մեկ օրում յոթ գնդակոծություն են իրականացրել Սիրիայի Իդլիբի դեէսկալացիայի գոտում, հայտարարել է Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Օլեգ Եգորովը, փոխանցում է Ռիա Նովոստին:

«Վերջին 24 ժամվա ընթացքում Իդլիբի դեէսկալացիայի գոտում յոթ գնդակոծություն է գրանցվել «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիրքերից։ Հինգ գնդակոծություն է իրականացվել Հալեպի նահանգում, մեկ հրթիռ՝ Իդլիբ նահանգում և մեկ գնդակոծություն Լաթաքիայի նահանգում»,- ճեպազրույցում ասել է Եգորովը։

Loading...