12:48   14-08-2022
Image Description
Երաշտը կրճատում է էլեկտրաէներգիայի արտադրությունը Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում
Թողնել մեկնաբանություն

Երաշտը Մեծ Բրիտանիայում եւ Եվրոպայում էլեկտրաէներգիայի արտադրության կրճատման պատճառ է դառնում,- 1tv.ge-ի հաղորդմամբ՝ գրում է BBC-ն։

Փորձագետների գնահատմամբ՝ բարձր ջերմաստիճանի և տեղումների բացակայության պատճառով հիդրոէլեկտրակայանների արտադրած էներգիայի քանակը նվազել է 20%-ով։

Ատոմակայանները նույնպես աշխատում են սահմանափակ հզորությամբ, քանի որ հովացման համար օգտագործում են գետի ջուրը։ Այս ամենը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում Եվրոպայի համար, որը փորձում է այլընտրանք գտնել ռուսական էներգետիկ ռեսուրսներին։

Հիդրոէլեկտրակայանների թողարկած էներգիան կարևոր է Եվրոպայի համար։ Օրինակ՝ Իտալիան անհրաժեշտ էներգիայի 1/5-ը ստանում է հիդրոէլեկտրակայաններից։

Նման խնդրի առաջ է կանգնած նաև Իսպանիան, որտեղ հիդրոէներգիայի ծավալները կրճատվում են։

Ֆրանսիայում սաստիկ շոգերի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է ատոմային էլեկտրակայանների ռեակտորների 50%-ի աշխատանքը։

Loading...