12:50   14-08-2022
Image Description
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ներկայացրել է պարենային ապահովության և խոցելիության 4-րդ գնահատման տվյալները
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանի կառավարության և այլ գործընկերներին ներկայացրել է Պարենային ապահովության և խոցելիության 4-րդ գնահատման (ՊԱԽԳ) տվյալները: Տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։

ՊՀԾ-ն համառոտ ներկայացրել է պարենային անվտանգության և խոցելիության գնահատումները, բացատրել դրանց նպատակը, ներկայացրել օգտագործված մեթոդաբանությունը և հիմնական արդյունքները:

Միջոցառման ընթացքում ՊՀԾ-ն համեմատականներ են անցկացրել մինչ այժմ իրականացված բոլոր չորս ՊԱԽԳ-ների միջև պարենային ապահովության մակարդակների տատանումները ցույց տալու նպատակով և առաջարկներ ներկայացրել Հայաստանում պարենային ապահովության իրավիճակի բարելավման համար:

ՊՀԾ-ն իրականացնում է պարենային ապահովության և խոցելիության գնահատումներ՝ երկրում պարենային ապահովության իրավիճակին հետևելու համար: ՊԱԽԳ-ները սկսվել են ՔՈՎԻԴ -19 համավարակի բռնկման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո։ ՊԱԽԳ-ի արդյունքներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկրում պարենային ապահովության մակարդակների մասին տեղեկացնելու և երկրում պարենապես անապահով բնակչությանն ուղղված արտակարգ իրավիճակների և զարգացման ծրագրեր մշակելու համար:

Loading...