12:52   14-08-2022
Image Description
Թայվանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Թայբեին աջակցություն ցուցաբերելու համար
Թողնել մեկնաբանություն

Թայվանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Թայբեին աջակցություն եւ համերաշխություն ցուցաբերելու համար, հայտարարել է կղզու ԱԳՆ-ն։ 

«Արտաքին գործերի նախարարությունն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ կառավարությանը՝ իր ուժեղ աջակցության, ժողովրդավարական Թայվանի հետ համերաշխության բազմակի արտահայտման եւ Թայվանի նեղուցում անվտանգության ապահովման եւ տարածաշրջանում խաղաղության ապահովման կոնկրետ գործողությունների համար»,-ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Loading...