15:41   14-08-2022
Image Description
Անտարկտիդայի սառցե մակերեսը վերջին 25 տարիներին կրճատվել է երկու անգամ ավելի, քան նախկինում կարծում էին․ NASA
Թողնել մեկնաբանություն

NASA-ի գիտնականների իրականացրած Անտարկտիդայի նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  սառցե զանգվածը 25 տարում երկու անգամ ավելի շատ է կրճատվել, քան նախկինում գնահատվում էր։ Այս մասին հրապարակում է կատարվել  NASA -ի կայքում։

«Վերջին 25 տարում Անտարկտիդայի ափամերձ գծի փոփոխություններին վերաբերող հետազոտության արդյունքում հանգեցինք եզրակացության, որ 1997թ-ից մինչ օրս լողացող սառցադաշտերում սառույցի կորուստը կազմել է ոչ թե 6, այլ 12 տրիլիոն տոննա։ Այդ սառցադաշտերի կարևորությունը կայանում է նրանում, որ դրանք հալվող սառույցի համար հենք են հանդիսանում և չեն թողնում, որ այդ ջրերը ուղիղ դեպի օվկիանոս հոսեն »,- հայտնել է NASA-ն։

Սառույցի կորուստը հանգեցրել է սառցադաշտերի թուլացմանը։ Հաղորդագրությունում ասվում է, որ այս իրավիճակը մեծացնում է ծովի մակարդակի բարձրացման տեմպերը։

Օգոստոսի 3-ին ավստրալացի և բրիտանացի գիտնականները զեկույց էին հրապարակել, որում ասվում էր, որ Անտարկտիդայի արևելյան ափերի ջրի ջերմաստիճանը, XX դարի առաջին կեսի համեմատ, բարձրացել է 2-3 աստիճանով։ Սա օվկիանոսային հոսանքների ուղղսության փոփոխության հետևանք է։ Սա կարող է սառցադաշտերի ներքին հատվածի հալեցումն արագացնել, ինչը կնվազեցնի դրանց բարձրությունը։  Վերջին տարիներին Անտարկտիդան կորցրել է 155 մլրդ տոննա սառույց, ինչը մյուս համաշխարհային սառցադաշտերի հալեցման  հետ միասին տարեկան համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացնում է 3,6 մմ-ով։

Loading...