10:48   15-08-2022
Image Description
Մեծ Բրիտանիան փորձարկումներ կանցկացնի գազով աշխատող էլեկտրակայաններն անջատելու համար
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիայում գազով աշխատող էլեկտրակայանները կարող են անջատվել ձմռանը՝ հոսանքազրկումները կանխելու ծրագրի շրջանակում, հայտնում է Independent թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Կառավարության պաշտոնյաներն ասել են, որ պլաններ են իրականացվում՝ շուտով փորձարկելու արտակարգ իրավիճակների պլանները: Նման «վարժանքներ» կարող են տեղի ունենալ սեպտեմբերին կամ հոկտեմբերին, որոնց ընթացքում գազով աշխատող էլեկտրակայանները կարող են անջատվել։

«Մենք շատ լուրջ սցենարներ ենք փորձարկում, դրանք քիչ հավանական սցենարներ չեն»,- ասել է էներգետիկ պլանավորման հարցերով զբաղվողներից մեկը։

Աղբյուրի համաձայն՝ Նորվեգիան կարող է դիմել էլեկտրաէներգիայի արտահանման ռացիոնալացման, այնինչ Ֆրանսիայից մատակարարումներն արդեն նվազել են։ Այս երկրների էլեկտրաէներգիան օգտագործվում է միլիոնավոր տներում: Նորվեգիայից և Ֆրանսիայից սահմանափակ մատակարարումներով դժվար կլինի խուսափել սպառման ռացիոնալացումից:

Ռացիոնալացումը կարող է լինել օրական ավելի քան վեց ժամ էլեկտրաէներգիայի օգտագործման սահմանափակումով: «Մոռացեք պարզապես աշխատել տնից, դա կարող է լինել հունվարին՝ «Անջատեք տանից» կարգախոսով», – ասել է պաշտոնյան:

Loading...