10:50   15-08-2022
Image Description
Սաուդյան Արաբիան նավթի ռեկորդային շահույթ է գրանցել
Թողնել մեկնաբանություն

Նավթային պետական Saudi Aramco ընկերությունը ռեկորդային եկամուտ և շահույթ է գրանցել 2022 թվականի երկրորդ եռամսյակում և առաջին կիսամյակում, ասվում է ընկերության հայտարարության մեջ,գրում է Forbes-ը:

Զուտ եկամուտը եռամսյակում կազմել է 48,4 միլիարդ դոլար կամ առաջին կիսամյակի համար՝ 87,9 միլիարդ դոլար:

Երկրորդ եռամսյակում զուտ եկամուտը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 90%-ով։ Ընկերությունն ասել է, որ սա իր լավագույն եռամսյակային արդյունքն էր 2019 թվականից ի վեր։

Մեծ եկամուտների հիմնական պատճառը նավթի բարձր գներն են և վաճառվող զգալի ծավալները, ինչպես նաև նավթի վերամշակումից ստացված մարժանների ավելացումը, ասվում է զեկույցում։ Saudi Aramco-ն երրորդ եռամսյակում ներդրողներին կվճարի 18,8 միլիարդ դոլարի շահաբաժիններ։

Մյուս միջազգային էներգետիկ ընկերությունները, այդ թվում՝ Shell-ը և Exxon Mobil Corp-ը, նույնպես գրանցել են երկրորդ եռամսյակի ռեկորդային արդյունքներ՝ պայմանավորված նավթի բարձր գներով: Գները կտրուկ աճել են Ուկրաինայում ռազմական գործողություններիև Ռուսաստանից նավթի արտահանման նկատմամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ պատժամիջոցների ֆոնին։

Loading...