10:56   15-08-2022
Image Description
Քաբուլում իշխանափոխությունից 1 տարի է անցել. Չինաստանը հայտնել է Աֆղանստանի հետ համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամության մասին
Թողնել մեկնաբանություն

Աֆղանստանը դեռևս գտնվում է քաոսից կառավարման անցնելու կրիտիկական փուլում, և Պեկինը պատրաստ է ամրապնդել համագործակցությունը Քաբուլի հետ առևտրի, տնտեսության ու էներգետիկայի ոլորտներում: Այս մասին հայտնոում է РИА Новости-ն՝ հղում անելով Քաբուլում իշխանափոխության մեկամյակի առթիվ Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությանը:

Նախարարությունը նշել է, որ անցած տարվա ընթացքում միջազգային հանրության և Աֆղանստանի ժամանակավոր կառավարության համատեղ ջանքերով հնարավոր է եղել կանխել փախստականների լայնածավալ հոսքը, հասարակական կարգը և անվտանգության իրավիճակը փոխվել են դեպի լավը, վերակառուցումն առաջ է ընթանում, իրավիճակի կայունացումն ուժեղանում է, և Չինաստանը դա դրական է գնահատում։

«Մյուս կողմից, Աֆղանստանում տնտեսական վիճակը դեռևս ծանր է, ահաբեկչության սպառնալիքը հեռու է իսպառ վերացումից, և պետական կառավարումը բարելավման կարիք ունի, Աֆղանստանը դեռ գտնվում է քաոսից կառավարման անցման կրիտիկական փուլում»,-հայտնել են նախարարությունից։

Միաժամանակ նշվում է, որ Չինաստանը երկար ժամանակ ակտիվորեն աջակցում է Աֆղանստանի խաղաղ վերականգնմանը, իսկ Պեկինի և Քաբուլի համագործակցությունը շոշափելի օգուտներ է բերել երկու երկրների ժողովուրդներին:

Loading...