10:39   16-08-2022
Image Description
Աշխարհն անցնում է ավելի կեղտոտ վառելիքի, քանի որ գազի գինն անցնում է բոլոր սահմանները
Թողնել մեկնաբանություն

Քանի որ բնական գազի բարձր գները նվազման նշաններ ցույց չեն տալիս, իսկ մատակարարումները դառնում են ավելի դժվար, վառելիքի ավելի էժան եւ ավելի կեղտոտ այլընտրանքները գնալով առավել գրավիչ են թվում էներգիա պահանջող գնորդների համար, գրում է Bloomberg-ը:

Ասիայում հեղուկ բնական գազի գները ներկայումս կազմում են շուրջ 50 դոլար մեկ միլիոն բրիտանական ջերմային միավորի համար: Ըստ S&P Global Commodity Insights-ի, ուրբաթ օրվա դրությամբ գազը էներգիայի առումով մոտ երկու անգամ ավելի թանկ է եղել, քան դիզելային վառելիքը, իսկ ծծմբի բարձր պարունակությամբ մազութն ու ածուխը՝ ավելի էժան:

Եվրոպայում իրավիճակը նույնն է՝ բնական գազն արժե մոտ 60 դոլար, ինչը առնվազն երեք անգամ գերազանցում է HSFO-ի եւ պրոպանի գինը, ըստ էներգետիկ խորհրդատվական FGE ընկերության:

Բնական գազը դարձել է ամենավաճառվող ապրանքը, քանի որ Ռուսաստանը, որը գազամուղով դեպի Եվրոպա գազ եւ դեպի Ասիա ՀԲԳ մատակարարելու հիմնական աղբյուրն է, պինդ պահում է մատակարարումները համաշխարհային էներգետիկ ճգնաժամի պայմաններում: Ձմռան մոտենալուն զուգահեռ իրավիճակի վատթարացում է սպասվում։ Միեւնույն ժամանակ, գների բարձրացումը որոշ երկրների համար անհասանելի է դարձնում վառելիքը։ Արդյունքում, գնորդները՝ ինչպես հարուստ, այնպես էլ աղքատ, գնալով ավելի շատ են փնտրում այլընտրանքային տարբերակներ:

Loading...