10:40   16-08-2022
Image Description
Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ
Թողնել մեկնաբանություն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մարդկային զոհերի կապակցությամբ։

«Խորապես ցնցված եմ Երեւան քաղաքի առեւտրի կենտրոնի տարածքում ավերիչ պայթյունի մասին լուրից։ Բելառուսի ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություններ եւ աջակցության խոսքեր եմ հայտնում Ձեզ, հարգելի Վահագն Գառնիկի, զոհվածների հարազատներին եւ մերձավորներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին»,- ասված է ուղերձում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Սուրմալու առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 7 մարդ, 22-ը անհետ կորած է համարվում։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են 350 փրկարարներ, նրանց օգնում են նաեւ մոտ 150 կամավորներ։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ 13 տուժածներ շարունակում են բուժվել տարբեր հիվանդանոցներում, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Մնացած հոսպիտալացվածները դուրս են գրվել։

Loading...