11:43   16-08-2022
Image Description
Պեկինը կոչ է անում Թայվանի անկախության կողմնակիցներին փոխել իրենց դիրքորոշումը, քանի դեռ ուշ չէ
Թողնել մեկնաբանություն

Պեկինը նախազգուշացրել է Թայվանի անկախության կողմնակիցներին փոխել իրենց կարծիքը, քանի դեռ ուշ չէ: Եթե նրանք համարձակվեն խախտել օրենքը, խստագույնս կպատժվեն, ասել է Չինաստանի Կոմկուսի աշխատակազմի Թայվանի հարցերով պատասխանատուն:

«Թայվանի անկախությունը հակասում է պատմության ընթացքին, այն փակուղի է: Այսօր հայտարարված Թայվանի անկախության մոլի ջատագովների ցուցակն ամբողջ ցուցակը չէ: Մենք ամենայն լրջությամբ զգուշացնում ենք, որ Թայվանի անկախության ջատագովները պետք է ուշքի գան, քանի դեռ ուշ չէ: Եթե նրանք համարձակվեն խախտել օրենքը, խստագույնս կպատժվեն»,- ասել է Կոմկուսի աշխատակազմի գրասենյակի ներկայացուցիչը։

ԱՄՆ-ի դեմոկրատ սենատոր Էդ Մարքին և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոն Գարամենդին ժամանել են Թայվանի խորհրդարան: Չինաստանը զգուշացնում է ԱՄՆ պատվիրակությանը, որ Թայվան այցելությունից հետո ոչ ոք չպետք է թերագնահատի Պեկինի հաստատակամությունը, անսասան կամքը և երկրի պետական ​​ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու զգալի հնարավորությունները։

«Մենք հուսով ենք, որ թայվանցի հայրենակիցների մեծամասնությունը հասկանում է Թայվանին հասցված վնասի բնույթը Թայվանի անկախության կողմնակից փոքրաթիվ անջատականների կողմից և գիտակցում է, թե ինչից են կախված իրենց սեփական շահերն ու բարեկեցությունը»,- ասել է նա։

Միաժամանակ պաշտոնյան հույս է հայտնել, որ Թայվանի ժողովուրդը «կհամախմբվի մայրցամաքի հայրենակիցների հետ՝ նպաստելու Թայվանի նեղուցի երկու կողմերի միջև հարաբերությունների խաղաղ զարգացմանը և հայրենիքի վերամիավորման գործընթացն առաջ մղելուն։

Loading...