11:46   16-08-2022
Image Description
Ղրիմի հյուսիսում պայթել է զորամասերից մեկի զինամթերքի պահեստը
Թողնել մեկնաբանություն

Օգոստոսի 16-ի լուսաբացին Ղրիմի Ջանկոյսկի շրջանի Մայսկոյե բնակավայրում՝ զորամասերից մեկի զինամթերքի ժամանակավոր պահպանության փլուզված հարթակի տարածքում, հրդեհ է բռնկվել՝ հայտնել են տեղի իշխանությունները: Նշվում է, որ հրդեհի հետևանքով պայթել է պահվող զինամթերքը:

Գյուղից տարհանվել է մոտ 2 հազար բնակիչ: Նշվում է, որ դեպքի հետևանքով տուժել է երկու մարդ:

Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունից հայտնել են, որ կրակը տեղայնացվել է, շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները:

Loading...