12:09   16-08-2022
Image Description
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Տարտուս և Դամասկոս նահանգներում
Թողնել մեկնաբանություն

Իսրայելի ռազմաօդային ուժերի չորս տակտիկական կործանիչներ առանց Սիրիայի օդային տարածք մուտք գործելու ութ կառավարվող հրթիռներով հարվածներ են հասցրել Սիրիայի Տարտուս և Դամասկոս նահանգներում, Սիրիայի հակաօդային պաշտպանությունը դրանցից երկուսը չեզոքացրել է:

Այդ մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը։

Նրա խոսքով՝ ավիահարվածների հետևանքով Սիրիայի զինված ուժերի երեք զինծառայող զոհվել է, ևս երեքը վիրավորվել է:

Loading...