12:57   16-08-2022
Image Description
Աստղաձորի երեք փողոցներում կկառուցվի խմելու ջրատարի ներքին ցանց
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի թիվ 46,47,48 փողոցներում կկառուցվի խմելու ջրատարի ներքին ցանց՝ 1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն 897 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում վերոնշյալ փողոցներում բնակվող շուրջ 200 տնտեսությունների համար կբարելավվի ջրամատակարարումը: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։ Աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։

Loading...