13:19   16-08-2022
Image Description
«Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել
Թողնել մեկնաբանություն

ԱԻՆ քարտուղարության էլեկտրոնային փոստին անհայտ անձը նամակ է ուղարկել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռումբ է տեղադրված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Ներկա պահին եւ մետրոպոլիտենում եւ օդանավակայանում սակրավորական աշխատանքներ են ընթանում։ Օդանավակայանից այս պահին տարհանում չի իրականացվել»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 16-ին՝ 10:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Ուղեւորները տարհանվել են, ուղեւորափոխադրումները՝ ժամանակավորապես դադարեցվել:

Loading...