13:33   16-08-2022
Image Description
Շոլցը չի սատարել ՌԴ քաղաքացիներին շենգենյան վիզայից զրկելու առաջարկը
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Օսլոյում սկանդինավյան երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ չի սատարել ռուսաստանցիներին շենգենյան վիզա տրամադրելու արգելքի առաջարկը, հաղորդում է DW պարբերականը։

Շոլցի խոսքով՝ սա «Վլադիմիր Պուտինի պատերազմն է, ոչ թե ռուս ժողովրդի»։ Նա նշել է, որ շատերը Ռուսաստանից փախչում են, քանի որ դեմ են պատերազմին։

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն առաջարկել է օգոստոսի վերջին վիզաների հարցը քննարկել Եվրամիության խորհրդում։

Վերջերս եվրոպական երկրներն ակտիվորեն քննարկում են Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզա չտրամադրելու հարցը։ Քննարկումների նախաձեռնողները Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի իշխանությունները են։

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը առաջարկել էր դադարեցնել ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը, քանի որ, նրա կարծիքով, Եվրոպա այցելելը «արտոնություն է, ոչ թե մարդու իրավունք»։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Էստոնիայի վարչապետի այս մեկնաբանությունները նացիստական էր անվանել։ Օգոստոսի 11-ից Էստոնիայի իշխանությունները շենգենյան վիզաներ ունեցող ռուսաստանցիների համար փակել են սահմանները։

ՌԴ քաղաքացիներն շենգենյան վիզաներ տրամադրելու քաղաքականությունը վերջերս բազմիցս քննադատել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զլեենսկին։

Loading...