17:30   16-08-2022
Image Description
Եվրոպայում գազի գինը ձմռանը կգերազանցի 4000 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց․ Գազպրոմ
Թողնել մեկնաբանություն

Եվրոպայում գազի գինը ձմռանը կգերազանցի 4000 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց, կանխատեսել է «Գազպրոմն» իր Telegram ալիքում։ 

Ընկերությունը նշել է, որ այժմ եվրոպական սփոթ բորսաներում գազը վաճառվում է 2,5 հազար դոլարից բարձր։  

«Եթե միտումը շարունակվի, ձմռանը գները կգերազանցեն հազար խորանարդ մետրի դիմաց չորս հազար դոլարի մակարդակը»,-կարծում է «Գազպրոմը»։   

Եվրոպական շուկան անցյալ տարի բախվել է  գազի կոլապսի։ Փորձագետները դա բացատրում են հիմնական մատակարարների կողմից մատակարարումների սահմանափակմամբ։  

Loading...