17:32   16-08-2022
Image Description
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ
Թողնել մեկնաբանություն

 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օգոստոսի 16-ին հեռախոսազրույց Է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այդ մասին հաղորդել են Ելիսեյան պալատում՝ առայժմ չհայտնելով զրույցի մանրամասնությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մակրոնի եւ Զելենսկիի միջեւ հեռախոսազրույցն ավարտվել Է»,- տեղեկացրել են Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմում ժամը 13:00-ից (Երեւանի ժամանակով 15:00-ից) հետո շատ չանցած:

Ելիսեյան պալատի տվյալներով՝ զրույցը շարունակվել Է 1 ժամ 20 րոպե: Ավելի վաղ նախագահի շրջապատում նշել են, որ Մակրոնը մտադրվել Է, մասնավորապես, զրույցի ընթացքում քննարկել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Loading...