17:35   16-08-2022
Image Description
Լիտվան պլանավորում է ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքել РСЗО HIMARS-ի մատակարարումների շուրջ
Թողնել մեկնաբանություն

Լիտվան պլանավորում Է աշնանն ԱՄՆ-ի հետ պայմանագիր ստորագրել նրան РСЗО HIMARS մատակարարելու շուրջ. Էստոնիան նման պայմանագիր արդեն կնքել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը:

«Այս աշնանը կհաջողվի ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ պայմանագիր ստորագրել նշանավոր HIMARS-ների Լիտվա մատակարարումների շուրջ: Էստոնացիները պայմանագիրն արդեն ունեն, քանի որ մենք միասին ենք այդ նախագիծն առաջ քաշել: Էստոնացիներն սկսել են ավելի վաղ, եւ նրանք արդեն ունեն, մենք այդ համաձայնագիրը մի քանի ամիս ուշ կունենանք, բայց մատակարարումը, միեւնույն Է, կսկսվի միաժամանակ»,-ասել Է Անուշաուստասը՝ հանդես գալով LRT ռադիոյի եթերում:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ հայտարարել Էր, որ ՌԴ զինված ուժերի հատուկ ռազմական գործողությունը հողմացրիվ Է արել «գերզենքի» մասին առասպելը, որն Արեւմուտքը մատակարարում Է Ուկրաինային, եւ որը, իբր, կարող Է բեկում մտցնել ճակատի իրադրության մեջ: Որպես օրինակ նա բերել Է համազարկային կրակի HIMARS համակարգերը եւ հեռահար հաուբիցները, որոնք «վերջին ժամանակներս արեւմտականների կողմից առաջ են քաշվում որպես գերզենք», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...