19:13   16-08-2022
Image Description
Անցկացվել են հատուկ նշանակության վարժանքներ
Թողնել մեկնաբանություն

Անձնակազմի դիմացկունության, ուժային և ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության որակները, խմբի կազմում ներդաշնակ գործելու կարողությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 16-ին N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել է մարտավարամասնագիտական պարապմունք, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Դրսևորելով բարձր պատրաստվածություն և բարոյակամային հատկանիշներ՝ զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի տարածք, իրականացրել բնակավայրի հետախուզման և հատուկ նշանակության օբյեկտների հայտնաբերման գործողություններ, ստացված տեղեկությունները փոխանցել հրամանատարությանը։

Loading...