19:14   16-08-2022
Image Description
Արևմուտքը Ուկրաինայի ժողովրդի համար «մսացուի» ճակատագիր է նախապատրաստել․ Պուտին
Թողնել մեկնաբանություն

Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 10-րդ համաժողովին ելույթի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է արևմուտքի վարած քաղաքականությունը և ևս մեկ անգամ խոսել Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու պատճառների մասին։

«Սեփական գերիշխանությունը պահպանելու համար նրանց հակամարտություններ են անհրաժեշտ։ Դա է պատճառը, որ նրանք Ուկրաինայի ժողովրդի համար «մսացուի» ճակատագիր են նախապատրաստել, իրականացրել են «հակաՌուսաստան» նախագիծը, աչք փակել նեոնացիստական գաղափարախոսության տարածման, Դոնբասի բնակիչների զանգվածային սպանությունների վրա, կիևյան վարչակարգին մատակարարել և մատակարարում են սպառազինություն, այդ թվում՝ ծանր։ Այս պայմաններում ենք մենք որոշում կայացրել Ուկրաինայում սկսել հատուկ ռազմական գործողությունը», – ասել է ՌԴ նախագահը։

Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանի կողմից դեկտեմբերին առաջ քաշված փոխադարձ անվտանգության միջոցների վերաբերյալ առաջարկները հերթական անգամ անտեսվել են։ Կրեմլի ղեկավարը հավելել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն փորձում են ձգձգել այդ հակամարտությունը, և գործում է նույն կերպ՝ հակամարտություններ հրահրելով Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում։

ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվան իր դաշնակիցների և գործընկերների հետ միասին կատարելագործելու է միազգային անվտանգության մեխանիզմները։

Loading...