19:17   16-08-2022
Image Description
Ռազմական հատուկ գործողությունը ցրել է առասպելը «սուպեր զենքի» մասին․ Շոյգու
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունները ծրագրվում են ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 10-րդ համաժողովին ելույթում։

Շոյգուն նաև նշել է, որ ռուսական կողն ուսումնասիրում է իր ձեռքի տակ հայտնված արևմտյան զինատեսակները։

«Ռազմական հատուկ գործողությունը ցրել է առասպելը «սուպեր զենքի» մասին, որն արևմուտքը մատակարարում է Ուկրաինային և որն ունակ է արմատապես փոխել իրավիճակն առաջնագծում։ Վերջերս արևմուտքում որպես «սուպեր զենք» էին ներկայացնում ՀԱՅՄԱՐԶ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և հեռահար հաուբիցները, սակայն դրանք էական ազդեցություն չեն գործել իրավիճակի վրա», – ասել է Շոյգուն։

Շոյգուն նաև անհեթեթ է անվանել այն հայտարարությունները, թե, իբր, Ուկրաինայում քիմիական զենք է կիրառվել։ Նա նշել է, որ Ռուսաստանում քիմիական զենքն ամբողջովին ոչնչացվել է 2017 թվականին։

Loading...