19:19   16-08-2022
Image Description
Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար. Ավանեսյանն այցելել է պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այցելել է բժշկական կենտրոններում բուժում ստացող, պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին, զրուցել նրանց հետ ու նրանցից լսել դեպքի ցավալի մանրամասները:
 
«Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
 
Մեր արհեստավարժ թիմն ամեն բան անում է, որ տուժածները շուտափույթ առողջանան և տուն վերադառնան»,- գրել է նա:

Loading...