10:44   17-08-2022
Image Description
Այս պահին ևս իրականացվում են որոնողափրկարարական, հովացման, ինչպես նաև տարածքի մաքրման աշխատանքներ. ԱԻ նախարար
Թողնել մեկնաբանություն

Օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից մոտ 665 փրկարարական ծառայող և կամավոր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Ցավոք, այս աղետալի իրավիճակի հետևանքով ունենք 16 զոհ և 2 անհետ կորած։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների և համբերություն `անհետ կորած քաղաքացիների ընտանիքի անդամներին։

Այս պահին ևս իրականացվում են որոնողա-փրկարարական, հովացման, ինչպես նաև տարածքի մաքրման աշխատանքներ։

Հ.Գ. Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր առաջին իսկ վայրկյանից մեր կողքին են»,- գրել է նա։

Loading...