13:23   17-08-2022
Image Description
ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են Կիեւին ցուցաբերվող ռազմական օգնության հարցերը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ հեռախոսազրույցում քննարկել Է հեռանկարում Կիեւին ամերիկյան ռազմական օգնության ցուցաբերման հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին հաղորդել Է Պենտագոնի մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը զրուցել Է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ՝ քննարկելու անվտանգության բնագավառում Ուկրաինային ցուցաբերվող օգնության անհետաձգելի եւ երկարաժամկետ կարիքները»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նրանում նշվում Է, որ Ռեզնիկովն Օսթինին տեղեկացրել Է Ուկրաինայում մարտական գործողությունների շրջանի իրադրությանը:

Կողմերը զրույցի ընթացքում շոշափել են նաեւ Շփման խմբի հաջորդ նիստի անցկացմանը վերաբերող հարցեր, տեղեկացնում Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...