13:24   17-08-2022
Image Description
Զելենսկու խորհրդականը հայտնել է Ղրիմի կամուրջը գետնին հավասարեցնելու Կիևի պլանների մասին
Թողնել մեկնաբանություն

Կիևը ծրագրում է ավերել Ղրիմի կամուրջը: Այս մասին օգոստոսի 16-ին The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Նրա խոսքով՝ կամուրջը «ապօրինի շինություն է»։ Պոդոլյակը նաև նշել է, որ դա մեծ ռազմական նշանակություն ունի։
«Նման օբյեկտները պետք է ոչնչացվեն»,- ասել է նա:

Միաժամանակ Զելենսկու խորհրդականը չի հստակեցրել, թե ուկրաինական բանակը ինչ գործողություններ է պատրաստվում ձեռնարկել:

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի տեղակալ Ջեյմս Կարիուկին նախօրեին ասել է, որ ոչինչ չի լսել Ղրիմի կամրջին հարվածելու Կիևի և Լոնդոնի համատեղ ծրագրերի մասին։ Նույն օրը Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն ասել էր, որ հունիսին ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովում Լոնդոնն ու Կիևը բանակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում քննարկվել է Ղրիմի կամրջի ոչնչացման ծրագիրը։

Ինչպես նշել է ՌԴ Դաշնային խորհրդի սենատոր Օլգա Կովիտիդին «Известия»-ին տված հարցազրույցում, ռուս զինվորականները հուսալիորեն պաշտպանում են Ղրիմի կամուրջը։ Նա կարծում է, որ հարվածներ կարող են լինել միայն այն դեպքում, եթե հրաման տվող մարդկանց մոտ բացակայի ինքնապահպանման կամ քաղաքական հեռատեսության բնազդ:

Loading...