13:25   17-08-2022
Image Description
Բայդենը ստորագրել է գնաճի դեմ պայքարի օրենքը
Թողնել մեկնաբանություն

Բայդենը ստորագրել է իր նախաձեռնած հակաինֆլյացիոն օրինագիծը, որն ավելի վաղ հավանության էր արժանացել Կոնգրեսի կողմից:
Միջոցառումը հեռարձակվել է Սպիտակ տան կայքում։ Օրինագիծը ստորագրելու համար Բայդենը վերադարձել է Սպիտակ տուն Հարավային Կարոլինայում անցկացրած կարճատև արձակուրդից։

Հանրապետականները քննադատել են օրենքը՝ պնդելով, որ տարեկան 400 հազար դոլարից ավելի եկամուտ ունեցողների համար խոստացված հարկերի բարձրացման փոխարեն այն նաև բեռ կդնի շարքային ամերիկացիների վրա։

Սենատում, որը հավասարապես բաժանված է երկու կուսակցությունների միջև, 430 միլիարդ դոլար արժողությամբ բնապահպանական և սոցիալական ներդրումների օրինագիծն ընդունվել է փոխնախագահ Քամալա Հարիսի քվեարկության շնորհիվ, որը նախագահում է վերին պալատում: Հանրապետականները դեմ են արտահայտվել:

Ներկայացուցիչների պալատն ընդհատել է ամառային արձակուրդը՝ օրինագծի քվեարկության համար։

Փաստաթուղթը, որը վարչակազմն անվանում է «Գնաճի նվազեցման ակտ», 370 միլիարդ դոլար է հատկացնում մաքուր էներգիայի և կլիմայի համար, ևս 64 միլիարդ դոլար՝ դեղերի և առողջության ապահովագրության ծախսերը նվազեցնելու համար:

755 էջանոց փաստաթղթում ներառված հարկային բարեփոխումը, ըստ հեղինակների, ոչ միայն կծածկի լրացուցիչ ծախսերը, այլև բյուջեի դեֆիցիտը կնվազեցնի 300 մլրդ դոլարով։ Նորարարությունները կստիպեն երկրի խոշորագույն կորպորացիաներին վճարել «որոշ դաշնային եկամտահարկ», վերացնել հարկերից խուսափելու սխեմաները, որոնք տարածված են հարուստ ամերիկացիների մոտ, բայց չեն մեծացնի բեռը տարեկան 400,000 դոլարից պակաս եկամուտ ունեցողի վրա, ասվում է բացատրական նյութերում:

Loading...