17:09   17-08-2022
Image Description
Սոչիում օդանավակայանների եւ ճանապարհների ծանրաբեռնվածության մեծացման են սպասում ամառվա վերջին
Թողնել մեկնաբանություն

Սոչիից հանգստացողների զանգվածային արտահոս Է կանխատեսվում օգոստոսի վերջին. այդ կապակցությամբ կարող Է մեծանալ ծանրաբեռնվածությունը օդանավակայաններում, Մագրիի ավտոմոբիլային պահակետում եւ երկաթուղում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը:

«Երկու շաբաթ անց կսկսվեն դպրոցների պարապմունքները: Օգոստոսի վերջին կանխատեսվում Է առողջարաններից երեխաներով ընտանիքների զանգվածային արտահոս: Կմեծանա Սոչիի միջազգային օդանավակայանների, խոշոր երկաթուղային կայարանների, Մագրիի ավտոմոբիլային անցակետի ծանրաբեռնվածությունը»,-մամուլի տեղեկագրում մեջբերվում Է քաղաքագլուխ Ալեքսեյ Կոպայգորոդսկու խոսքը:

Նշվում Է, որ արդեն այժմ քաղաքում ծանրաբեռնված Է A-147 դաշնային ճանապարհը, որտեղով օրական անցնում Է 85 հազար ավտոմեքենա: Ուղեւորահոսքի մեծացում նաեւ դիտվում Է Սոչիի երկաթուղային կայարաններում Օգոստոս ամսի 15 օրվա ընթացքում այնտեղ սպասարկվել Է 894 հազար ուղեւոր, ինչը 130 տոկոսով ավելի Է, քան մեկ տարի առաջ:

Օգոստոսի առաջին երկու շաբաթվա ընթացքում օդանավակայանը տուն Է ուղարկել 950 հազար հյուրերի, ինչը 34 տոկոսով ավելի Է 2021 թվականի ցուցանիշից: Սոչիի իշխանությունների տվյալներով՝ այսօրվա դրությամբ տեղավորման օբյեկտներն զբաղված են 95 տոկոսով:

Առողջարանում արդեն հանգստացել Է ավելի քան 4,7 միլիոն մարդ: 2022 թվականի փետրվարին «Ռոսավիացիա»-ն հաղորդել Է, որ Ռուսաստանի հարավային քաղաքների 11 օդանավակայաններում աշխատանքը դադարեցված Է: Այդ ժամանակվանից Սոչիի օդանավակայանն օգտագործվում Է որպես ժամանակավոր փոխադրահանգույց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...