18:09   17-08-2022
Image Description
Գյումրի համայնքի ղեկավարն աշխատանքային շրջայց է կատարել «Անի» թաղամասում
Թողնել մեկնաբանություն

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն աշխատանքային շրջայցի է կատարել «Անի» թաղամասի 3-րդ և 11-րդ փողոցներում։

Ինչպես տեղեկացնում են Գյումրիի համայնքապետարանից, ոլորտային պատասխանատուների հետ ուսումնասիրել են փողոցներում մինչ այս իրականացված աշխատանքները, խոսել հետագա անելիքների մասին։ Տեղում քննարկել են տվյալ փողոցների ենթակառուցվածքներին առնչվող հարցեր. ջրատար, կոյուղատար ցանցեր, ջրահեռացման համակարգեր, փողոցների լուսավորության ցանց, տեղադրված ավտոտնակներ, բնակիչների կողմից առանց թույլտվությունների շենքերի հարակից տարածքների սահմանազատված հատվածներ և այլն:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2022թ.-ին նախատեսվում է հիմնանորոգել Գյումրի քաղաքի թվով 21 փողոց/փողոցի հատված, որում ընդգրկված են նաև «Անի» թաղամասի 3-րդ և 11-րդ փողոցները:

Loading...