18:13   17-08-2022
Image Description
ԱՄՆ-ն Ուկրաինայից 150 հազար տոննա հացահատիկ կգնի Աֆրիկայում մարդասիրական օգնության համար
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ն Ուկրաինայից կգնի 150 հազար տոննա հացահատիկ, որը կուղարկվի Աֆրիկա մարդասիրական օգնության համար, չորեքշաբթի հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«ԱՄՆ կառավարությունը Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցելով, կծախսի 68 միլիոն դոլար՝ մինչև 150,000 տոննա ուկրաինական հացահատիկ գնելու, տեղափոխելու և պահեստավորելու համար՝ պարենի սուր դեֆիցիտը հաղթահարելու նպատակով»,-ասել է Բլինկենը։

«Գնումը կլրացնի 23,000 տոննա հացահատիկի նախնական առաքումը Աֆրիկայի մարդասիրական աջակցության Համաշխարհային պարենային ծրագրի շրջանակներում, որտեղ պատմական երաշտը սպառնում է միլիոնավոր մարդկանց կյանքին», – ավելացրել է նա:

Պետքարտուղարը նշել է, որ ընթացիկ ֆինանսական տարում ԱՄՆ-ի կողմից մարդասիրական օգնության համար հատկացված միջոցների ընդհանուր ծավալը, հաշվի առնելով ուկրաինական հացահատիկի հայտարարված գնումը, կկազմի ավելի քան 5,4 մլրդ դոլար։

Հինգշաբթի ավելի վաղ Wall Street Journal-ը հայտնել էր, որ ուկրաինական հացահատիկի առաջիկա գնումը կլինի ամենամեծ արտահանման գործարքը Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից ի վեր:

Loading...