19:36   17-08-2022
Image Description
Հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ճանապարհը
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցներով հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ճանապարհը։ Տեղեկացնում է Արթիկի համայնքապետարանը։

Ներկա պահին ընթանում են աշխատանքներ Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում, որն ընդգրկում է 4.9 կիլոմետր հատված։ Այն ներառում է Ս.Դավթի, Ղարիբջանյան, Էստակադա, Բաղրամյան, Սակաձե, Գ.Նարեկացի փողոցները։

Ճանապարհահատվածի հիմնանորոգման ծրագրի շրջանակում հիմնանորոգվելու են նաև մայթերը։

Loading...