10:52   18-08-2022
Image Description
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա այցելելու համար ԱՄՆ դեսպանատունը Լավրովից վիզա է պահանջել
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը դիմել է Սպիտակ տանը և Պետդեպարտամենտին, որպեսզի վիզաներ տրամադրեն արտգործնախարար Սերգեյ Լավրովին և ռուսական պատվիրակության բոլոր անդամներին սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա այցելելու համար։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է Վաշինգտոնում ներկայացուցչության ղեկավար Անատոլի Անտոնովը։

«Դեսպանատունն արդեն դիմել է Սպիտակ տուն՝ Պետքարտուղարություն՝ պահանջելով կատարել այն երկրի պարտավորությունները, որի տարածքում է գտնվում ՄԱԿ-ի կենտրոնակայանը»,- ասել է նա։

Դիվանագետն ընդգծել է, որ ռուսական կողմը կշարունակի պնդել՝ ապահովելու իր ներկայացուցիչների անարգել մուտքը, ովքեր մտադիր են մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքներին։

«Վաղը ես ևս մեկ այց կունենամ Պետդեպարտամենտ, որտեղ մտադիր եմ այս խնդիրը բարձրացնել որպես կենտրոնական խնդիրներից մեկը՝ մեր նախարարի և պատվիրակության լայնածավալ, լիարժեք մասնակցության խնդիրը սեպտեմբերյան առաջիկա միջոցառումներին Նյու Յորք քաղաքում»,- հավելել է դեսպանը։

Loading...