12:09   18-08-2022
Image Description
Սկսվել է Թուրքիային S-400-ների երկրորդ գնդի մատակարարման պայմանագրի իրագործումը
Թողնել մեկնաբանություն

S-400 զենիթահրթիռային համակարգի երկրորդ գնդի մատակարարման պայմանագիրը ստորագրվել է և սկսել իրագործվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը:

2021 թվականի օգոստոսի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ չի կասկածում Ռուսաստանից S-400-ների երկրորդ գնդի գնման հարցում։

Ռուսաստանն ու Թուրքիան 2017 թվականին ստորագրել էին S-400 գնդի լրակազմի առաջին պայմանագիրը՝ 2,5 միլիարդ դոլարի չափով՝ մեկ այլ գնդի գնման հնարավորությամբ։ Թուրքական կողմին առաջին գնդի մատակարարումները կատարվել են 2019 թվականի ամռանն ու աշնանը։

Loading...