13:15   18-08-2022
Image Description
Ճապոնիան Մոլդովային 7,4 միլիոն դոլար կտրամադրի ուկրաինացի փախստականների օգնության համար
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայի կառավարությունն անհատույց հիման վրա Մոլդովայի իշխանություններին 1 միլիարդ իեն (շուրջ 7,4 միլիոն դոլար) կտրամադրի երկիր ուկրաինացի փախստականների զանգվածային ժամանման կապակցությամբ, որոնք օգնության կարիք ունեն: Այդ մասին ասված Է այն հայտարարության մեջ, որն օգոստոսի 18-ին հրապարակվել Է Ճապոնիայի արտգործնախարարության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ տրամադրված միջոցները կուղղորդվեն Քիշնեւի հինգ բժշկական հիմնարկությունների հանդերձմանը, որոնք լրացուցիչ ծանրաբեռնված են փախստականների բազմաթիվ դիմումների պատճառով: Մասնավորապես, Մոլդովայի հիվանդանոցները կստանան նոր սարքավորանքներ ախտորոշման եւ վիրահատական գործողությունների համար, ինչպես նաեւ թոքերի արեհստական օդափոխության ապարատներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...