13:16   18-08-2022
Image Description
Հրավտանգ նյութերի ներմուծումը, արտադրությունը և օգտագործումը պետք է իրականացնեն լիցենզավորված կազմակերպություններ. Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հրավառության նյութերի վերաբերյալ հանձնարարական է տվել:

«Մենք պետք է հստակ որոշում կայացնենք, որ հրավտանգ նյութերի ներմուծումը, արտադրությունը և օգտագործումը պետք է իրականացնեն միայն լիցենզավորված կազմակերպություններ, այսինքն՝ ազատ վաճառքն ընդհանրապես պետք է արգելվի:

Մենք չենք ասում՝ երկրում հրավառություն պիտի չլինի, այդ թվում՝ մասնավոր առիթներով, բայց և՛ ներմուծումը, և՛ պահեստավորումը, և՛ անվտանգության ապահովումը, և՛ օգտագործումը... այսինքն՝ մենք բոլորս իրավունք չունենք հրավառության նյութ առնել, տանել, օգտագործել: Եթե ուզում ենք՝ լիցենզավորված կազմակերպություն պետք է լինի, որն անվտանգության ստանդարտներին պետք է համապատասխանի, ով ուզում է վճարի, թող այդ ընկերության մասնագետը գա, նրա համար հրավառություն անի և այլն»,- ասաց վարչապետը:

Loading...