15:57   18-08-2022
Image Description
Բետոնե սալիկների օգտագործումը խնդրահարույց է, Փաշինյանն առաջարկեց դիտարկել քարի օգտագործումը
Թողնել մեկնաբանություն

Կառուցապատման ոլորտում բետոնե սալիկների օգտագործումը խնդրահարույց է` արագ շարքից դուրս են գալիս։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, կառավարության հերթական նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հանձնարարեց դիտարկել քարի օգտագործումը։

ՏԿԵ նախարարը նշեց, որ այս պահին հանրապետությունում խնդիր կա` հանքավայրերը չեն բավարարում եզրաքարեր եւ քարի սալիկ արտադրելու համար. «Հիմա ունենք շինարարներ, որ չենք կարողանում բորդյուր գտնել` բորդյուրը չի բավարարում»։

Loading...