16:01   18-08-2022
Image Description
ԶԱԷԿ-ում վթարի դեպքում ճառագայթումը կընդգրկի Լեհաստանի, Գերմանիայի, Սլովակիայի տարածքները. ՌԴ ՊՆ
Թողնել մեկնաբանություն

Կանխատեսման համաձայն՝ Զապորոժյայի ԱԷԿ-ում վթարի դեպքում ռադիոակտիվ նյութերը կընդգրկեն Լեհաստանի, Գերմանիայի, Սլովակիայի, Ռումինիայի, Մոլդովայի տարածքները։ Այսպիսի տվյալներ է հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հրապարակել ՌԴ ԶՈւ ռադիոակտիվ, ռադիացիոն եւ կենսաբանական պաշտպանություն զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։

Նա, մասնավորապես, ներկայացրել է ԶԱԷԿ-ի տարածքից դուրս գալու դեպքում ռադիոակտիվ նյութերի կանխատեսվող բաշխման քարտեզը։ Ըստ կանխատեսումների՝ ռադիոնուկլիդները կընդգրկեն Լեհաստանի, Սլովակիայի եւ Գերմանիայի տարածքները։

Կանխատեսվում է նաեւ, որ ռադիոնուկլիդները կտարածվեն Մոլդովայում եւ Ռումինիայում։

Loading...