+374 (11) 280000 [email protected] Գովազդատուներին ԵԹԵՐ
  • ԲԱԺԱՆՈՐԴԱԳՈՒԹՅՈՒՆ
  • ԼՈՒՐԵՐ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
    • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
    • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
    • ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
    • ԱՇԽԱՐՀ
    • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
    • ՍՊՈՐՏ
    • ՄՇԱԿՈՒՅԹ
    • ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ
  • ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԾԵՐ
    • ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՎԻԱՑԻԱՅԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
    • ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ. «ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ»
    • ASALA – ՌԱԴԻՈԱՐԽԻՎ
    • ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ՍԿՍՎԵՑ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ ԾԱԾԱՆԱԾ ԱՌԱՋԻՆ ԵՌԱԳՈՒՅՆՈՎ
    • ԻՆՍՏԻԳԵՅԹ 15
    • ԹԱԼԻՇՆԵՐԻ ԳԼԽԱՏՎԱԾ ՊԱՅՔԱՐՆ ՈՒ ՄԵՐ ԴԵՐՆ ԱՅՍՕՐ ՖԱՀՐԱԴԻՆ ԱԲՈՍԶՈԴԱՅԻՆ ԱԶԱՏԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ
    • ՎԵՐՋԻՆ ԿԱՅԱՐԱՆԸ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ. ԵՌԱԲԼՈՒՐԻ ԱՌԱՋԻՆ ԶՈՀԵՐԸ
    • ՖԻԶԻԿԱՆ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՎՐԱ. Ե՞ՐԲ ԿՀԵՌԱՆԱ ՎԵՐՋԻՆ ԳԻՏՆԱԿԱՆԸ
    • ՊԱՏԵՐԱԶՄ 4-ՐԴ
    • «ԲԱՔՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ»
    • «ԱՔԱՍԻԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ». ՊՈԼՍԻ ՀԱՅԵՐԸ
    • ՄՈՒԹ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ
  • ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ
    • ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
    • ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
    • ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵՒ ՎԵՐՋ
    • ՄՈԴՈՒՍ ՎԻՎԵՆԴԻ
    • ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՕՐԱԳԻՐԸ
    • ՀԱՅՈՒ ՏԵՍԱԿ
    • ԿԻՍԱԼՈՒՍՆԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ
    • ԲԻԶՆԵՍԻ ԱՆԱՏՈՄԻԱ
    • ՎԻՃԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
    • ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ
    • ՀԱՅԱՑՔ ՀԱՅՔԻՑ
    • ՀԱՄՇԵՆԱԿԱՆ ԶՐՈՒՑԱՐԱՆ
    • ՌԱԴԻՈԱՌՈՂՋԱՐԱՆ
    • ՄԵԾ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԻՑ
    • ՀԱՅԱՍՏԱՆ. ՄԵԾ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄ
    • ԳՈՐԾԻ ԲԵՐՈՒՄՈՎ
    • ՀԱԿԱԱՌԱՍՊԵԼ
    • ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ
    • ՀԱՐԵՒԱՆՆԵՐ
    • ԳԻՏԱՓՈՐՁ
    • ԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
    • ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ
    • ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԽՈՍԱՓՈՂ
    • ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
    • ՔԱՂԱՔԱՑԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
    • ԵՐԿԻՐ ԶԱԲԱԽԱ
    • ԿԵՆՍՈԼՈՐՏ
    • ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍ
    • ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄ
    • ՆԱԽԻՋԵՒԱՆՅԱՆ ՄԱՍՈՒՆՔՆԵՐ
    • ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇ
    • ՊԱՏՈՒՀԱՆ ԴԵՊԻ ՉԻՆԱՍՏԱՆ
    • ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ
    • ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ
    • ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏ
    • ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ +
    • ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՕՐԱԳԻՐԸ
    • ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇԱԲԱԹ
    • ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
    • ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԶՈՀՐԱՊ ԷՖԵՆԴԻՆ
    • ԴԵ, ԽԱԲԻՐ ԻՆՁ
    • VIVARO FANTASY
    • ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
    • ԱՎԱՆՏԱ
    • ՀԵՏՀԱՅԱՑՔ
    • ՉԵՉՆՅԱ. ԻՆՉՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՐԿԱՏՈՒ
    • C\C++ ԴԱՍԸՆԹԱՑ ԱԿՀ ԵՒ ՆՀ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
    • ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԱՐԽԻՎ
    • ՄԻԱՑՈՒՄ
    • IT ARMENIA
    • ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ
    • «ԳԻՏՈՒԺ»
    • «ԳՈՐԾԱՐԱ® ՄՏԱԳՐՈՀ»
    • «ԳՈՐԾԱՐԱՐ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ»
    • «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱ»
    • «ԵՐԿԸՆՏՐԱՆՔ»
    • ԱՊՐԵՆՔ ՄԱՐԶԵՐՈՎ
    • «Ի ԶԵՆ»
    • ՓՈԴՔԱՍԹ «ՆԵՐՔԻՆ ՁԱՅՆ»
    • ՄԻՆՉԵՒ ՔԱՌԱՍՈՒՆՉՈՐՍ
    • «ՍՊՈՐՏԻ ՄԱՐԴԻԿ»
    • «ՄԵԾ ՊԱՅԹՅՈՒՆ». ՓՈԴՔԱՍԹ
    • ԱՄԻԿՈՒՍ ՊՈՊՈՒԼՈՒՍ 
      • []
    • «ԸՆՏՐՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ»
    • ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԶԱՐԿԵՐԱԿԸ
    • ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ԺԱՄԸ
    • ՆԵՐՈՒԺ
    • ՄԱՔՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
  • ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ
    • ԱՐՑԱԽ. ԻՆՏԵԳՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
    • ՀԱՅԿԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԸ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
    • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ
    • ՆՈՐ ՕՍՄԱՆԻԶՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
    • ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ
  • ԳՈՐԾԱՐԱՐ ՀԻՆԳՇԱԲԹԻ
    • «ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ»
    • «ԲԻԶՆԵՍԻ ԱՆԱՏՈՄԻԱ»
    • «ԵԿԱՄՏԱԲԵՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ»
    • «ՄԻՔՍ ՄԱՐՔԵԹԻՆԳ»
    • «IT ARMENIA»
  • ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ
  • Կապ
  • ԲԱԺԱՆՈՐԴԱԳՈՒԹՅՈՒՆ

Բարի Վերադարձ!

Մուտք գործեք ձեր հաշիվը կառավարելու համար

Մոռացե՞լ եք գաղտնաբառը
Դեռեւս գրանցվա՞ծ չեք
Նոր հաշիվ
ԿԱՄ
Facebook

Բարի Գալուստ!

Լրացրեք ձևը շարունակելու համար:

Արդեն ունե՞ք հաշիվ
Մուտք
ԿԱՄ
Facebook

Գաղտնաբառի Վերականգնում

Մուտքագրեք ձեր էլ. Փոստի հասցեն և հրահանգներով էլ-նամակ կուղարկվի ձեզ:

Հիշո՞ւմ եք ձեր գաղտնաբառը
Մուտք
ԵԹԵՐ
Գովազդատուներին
+374 (11) 280000
[email protected]
  • Պայմաններ
Image Description
17:32   18-08-2022
Image Description
Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, խաղաղապահները միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի.ՌԴ դեսպանորդ «Ազատություն»
Թողնել մեկնաբանություն

Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել. «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Երեւանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։

Բարձրաստիճան դիվանագետը ընդգծել է՝ այս կապակցությամբ պայմանավորվածություններ կան եւ կողմերը ուղիղ կապի մեջ են՝ առանց մանրամասնելու խոսքը ինչ պայմանավորվածությունների մասին է եւ կոնկրետ ում միջեւ։

«Ռուսաստանյան խաղաղապահները կվերատեղաբաշխվեն միայն այն պահին, երբ Լաչինի նոր միջանցքը կբացվի։ [2020թ. նոյեմբերի 9-ի] եռակողմ հայտարարությունում նշված են այն քայլերը, քայլերի հերթականությունը՝ նախ կառուցվում է միջանցքը, եւ մինչ այն սկսում է գործել, ռուսաստանցի խաղաղապահները զբաղեցնում են հինգ կիլոմետրանոց միջանցքը՝ այդ ճանապարհի շուրջ», – նշել է Սելեզնյովը:

Այս ամսվա սկզբին՝ Արցախում վերսկսված մարտական գործողություններից հետո, Ստեփանակերտը հայտարարեց, թե ռուս խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմը պահանջել է Հայաստանի հետ կապը նոր երթուղով կազմակերպել։ Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն էլ գործող ճանապարհի վրա ընկած համայնքների՝ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի բնակիչներին ասել էր, թե օգոստոսի 25-ից հետո ռուսական զորք այդ տարածքում չի լինելու, ուստի անհրաժեշտ է մինչեւ ամսվա վերջ լքել տները:

«Ինչպես գիտեք, տեղի է ունեցել գործող միջանցքի տեղափոխում դեպի հարավ եւ հարավային ուղղությամբ Արցախի տարածքում ճանապարհն արդեն պատրաստ է, Հայաստանի տարածքում էլ պատրաստ կլինի մյուս տարի, եւ ռուսական զորախումբը, միջանցքը տեղափոխվելու է դեպի հարավային ուղղությամբ, հետեւավաբար, այստեղ ռուսական զորախումբ օգոստոսի 25-ից չի լինելու, եւ անհրաժեշտություն է առաջացել, քաղպաշտպանության պլանների համաձայն, մարդկանց տեղափոխման հարցեր քննարկել», – ասել է Խանումյանը:

Ռուսաստանի փոխդեսպանը, մինչդեռ, երեկ պնդել է, թե ռուս խաղաղապահները կվերատեղակայվեն, երբ նոր ճանապարհը արդեն պատրաստ կլինի։

«Ռուսաստանցի խաղաղապահները նոր միջանցքը չեն զբաղեցնի, քանի դեռ այն չի գործարկվել, եւ այդ կապակցությամբ պայմանավորվածություններ կան։ Կողմերը ուղիղ կապի մեջ են, եւ ձեզ վստահեցնում եմ՝ խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի, քանի դեռ նոր միջանցքը չկա», – ասել է Մաքսիմ Սելեզնյովը։

Հարցեր են առաջանում՝ ինչպե՞ս է ծագել օգոստոսի 25-ի վերջնաժամկետը, ո՞ւմ միջեւ են ձեռք բերվել պայմանավորվածությունները, եւ օգոստոսի 25-ից հետո, երբ, ըստ հայկական կողմի, կսկսի գործել այլընտրանքային, սակայն անավարտ ճանապարհը, արդյո՞ք կլինեն այնտեղ ռուս խաղաղապահներ։ «Ազատությունն» այս հարցերով այսօր դիմեց Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն։ Այնտեղից ուղղորդեցին Արցախի Անվտանգության խորհուրդ, որտեղից ստացված պաշտոնական պատասխանը փաստացի հաստատում է՝ ռուս խաղաղապահները նոր ճանապարհի վրա կվերատեղակայվեն դրա «շինարարության ավարտից հետո»։

Պաշտոնական Երեւանը մինչ այդ հայտարարել է, որ ճանապարհի սեփական հատվածը կավարտի ամիսներ անց միայն՝ հաջորդ տարվա մայիսին։

Շաբաթներ առաջ՝ այս հարցով առաջին եւ մինչ այժմ միակ հրապարակային ելույթում Հայաստանի վարչապետն ասել էր, որ անհրաժեշտ է եռակողմ ձեւաչափով փաստաթուղթ ստորագրել թե՛ խաղաղապահների վերատեղակայման, թե՛ Ղարաբաղը սնուցող ենթակառուցվածքների վերաբերյալ։ Մինչ այժմ հայտնի չէ՝ արդյո՞ք Բաքուն համաձայնել է նման փաստաթուղթ ստորագրել։

Նույն օրը՝ կառավարության նիստում Հայաստանի վարչապետը քննադատել էր ռուս խաղաղապահներին, պնդելով, թե հրադադարի խախտումները լինում են նրանց ներկայությամբ ու թողտվությամբ։

Օրեր անց Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Իվան Նեչաեւը անհիմն որակեց հայկական կողմի այս քննադատությունը։

Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդն այսօր փոխանցեց՝ Նեչաեւի ասածին ավելացնում ոչինչ չունի՝ ընդգծելով, որ ռուսական առաքելությունը անում է այն, ինչ հնարավոր է՝ իրեն տրված լիազորությունների շրջանակում:

«Հասկանում եք՝ ռուսաստանցի խաղաղապահներն անում են առավելագույնը, ինչ իրենց մանդատը թույլ է տալիս։ Ինձ դժվար է ինչ-որ բան ավելացնել նրան, ինչ ասել է [Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության եւ տպագրության] դեպարտամենտից իմ գործընկերը։ Ցանկալի կլիներ, որպեսզի զսպվածություն լիներ՝ բոլոր կողմերից եւ ադրբեջանական զորքերի կողմից։ Գլխավորն այն է, որ հայկական հանրությունը, Երեւանում ու Ստեփանակերտում պետք է բոլորը հասկանան, որ ռուս խաղաղապահ զորախումբը իր կարողության առավելագույնն է անում, որպեսզի առավելագույնը ետ պահի քաղաքացիական բնակչությանը պատերազմի սարսափներից», – ընդգծել է նա։

Միաժամանակ Սելեզնյովը փոխանցել է, թե Մոսկվան պատրաստ է ընդլայնել ռուսաստանյան խաղաղապահ զորակազմը Արցախում, եթե Երեւանն ու Բաքուն համաձայնության գան այդ հարցում։

Ռուս դիվանագետի հետ հաջողվել է զրուցել գրեթե երկու հարյուր տարվա վաղեմության Օշականի ճակատամարտին նվիրված միջոցառմանը։ 1827 թվականին այս օրը ռուսական զորքերը Օշականի մոտ պարտության մատնեցին պարսկական բանակին՝ ճանապարհ հարթելով երկու ամիս անց Երեւանի գրավման համար։

Խնդրում ենք բաժանորդագրվել

Քվեարկելու համար նախ անհրաժեշտ է բաժանորդագրվել
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ

Խնդրում ենք բաժանորդագրվել

Մեկնաբանելու համար նախ անհրաժեշտ է բաժանորդագրվել
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ

Մուտք
Արդեն ունե՞ք հաշիվ

ԿԱՄ
Facebook

Գրանցում
Դեռեւս գրանցվա՞ծ չեք

Գաղտնաբառի Վերականգնում

Մուտքագրեք ձեր էլ. Փոստի հասցեն և հրահանգներով էլ-նամակ կուղարկվի ձեզ:

+374 (60) 441273
Գովազդի բաժին +374 (11) 280000
[email protected]
ՀՀ, ք. Երևան, Գ. Քոչար 21, 4-րդ հարկ

2011 - 2025 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Lratvakan.am-ի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:

Օգտագործման պայմաններ
Գաղտնիության պայմաններ
Developed by THE ONLY GROUP
Loading...