17:34   18-08-2022
Image Description
Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Յոսիմասա Հայասին Ծագող արեւի շքանշան է հանձնել Բիլ Գեյթսին
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին օգոստոսի 18-ին Տոկիոյում կայացած հանդիպմանն առաջին աստիճանի Ծագող արեւի շքանշան Է հանձնել Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Kyodo գործակալությունը:

Նշվում Է, որ Գեյթսը, մասնավորապես, պետական պարգեւի Է արժանացել զարգացող երկրների առողջապահության համակարգերի ամրապանդման գործում ցուցաբերած օգնության համար:

«Մենք հուսով ենք, որ դուք ապագայում Էլ ձեր ավանդը կներդնեք գլոբալ առողջապահության զարգացման բնագավառում»,- ասել Է Հայասին պարգեւատրման արարողության ընթացքում: Ի պատասխան Գեյթսն ընդգծել Է, որ «պատիվ Է համարում այս շքանշանն ստանալը»:

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը Գեյթսին շքանշան շնորհելու մասին հայտարարել Է 2020 թվականի ապրիլին, սակայն այն ժամանակ ամերիկացի ձեռնարկիչը չի կարողացել ստանալ այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ծագող արեւի շքանշանը հիմնվել Է 1875 թվականին, այն ունի ութ աստիճան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...