19:44   18-08-2022
Image Description
Քաբուլում պայթյունի հետևանքով 21 մարդ է մահացել
Թողնել մեկնաբանություն

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մզկիթներից մեկում չորեքշաբթի երեկոյան աղոթքի ժամանակ պայթյուն է որորտացել, որի հետևանքով 21 մարդ մահացել է, 33-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Պայթյունի ուժգնությունից փշրվել են մոտակա շենքերի ապակիները։

Ըստ ականատեսների՝ պայթյունի ձայնը լսվել է եկեղեցու ներսից։ Ամենայն հավանականությամբ, ահաբեկիչը ներս է մտել և հավաքվածների ամբոխի մեջ գործի դրել պայթուցիկ սարքը։ Առայժմ հայտնի չէ, թե ով է կանգնած հարձակման հետևում։

Անցյալ շաբաթ «Իսլամական պետության» զինյալները մահապարտ ահաբեչկի միջոցով սպանել էին թալիբներին աջակցող հոգևորականի, դարձյալ Քաբուլում։

«Թալիբանի» խոսնակը հայտնել է, որ «նման հանցագործությունների հեղինակները շուտով արդարադատության առաջ կկանգնեն և կպատժվեն»։ Վերջին շաբաթներին տեղի ունեցած մի շարք ռմբակոծությունների հետևանքով ավելի քան 250 մարդ է սպանվել կամ վիրավորվել։

Լրատվամիջոցը հավելում է, որ այսօր «Թալիբանի» պաշտոնյաները Քանդահար քաղաքում հանդիպում են ունենալու ավելի քան 2000 ցեղային և կրոնական առաջնորդների հետ և կարևոր որոշումներ կայացնելու։

Loading...