19:44   18-08-2022
Image Description
Քուվեյթը վեց տարի անց դեսպան է նշանակել Իրանում
Թողնել մեկնաբանություն

Քուվեյթը վեց տարի անց դեսպան է նշանակել Իրանում, այս մասին գրում է  «Ամերիկայի ձայն»-ը։

Ավելի վաղ Քուվեյթը դեսպանին հետ էր կանչել Թեհրանից՝ ի համերաշխություն Սաուդյան Արաբիայի, որը 2016 թվականին խզեց դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը օգոստոսի 13-ին հավատարմագրերն է ստացել Քուվեյթի դեսպան Բադեր Աբդուլլահ Ալ Մունայհից: Իրանն արդեն դեսպան ունի Քուվեյթում։

Էր Ռիադը խզել է հարաբերությունները Թեհրանի հետ 2016 թվականի հունվարին այն բանից հետո, երբ իրանցի ցուցարարները փորձել էին գրոհել Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը: Դա տեղի էր ունեցել այն պատճառով, որ Սաուդյան Արաբիան մահապատժի է ենթարկել շիա հոգևորականին։

Loading...