19:46   18-08-2022
Image Description
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ Վլադիմիր Զելենսկին քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լվովում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին Զելենսկին հայտնել է իր Telegram-ալիքում։

«Հատուկ ուշադրություն է դարձվել Զապորոժիեի ԱԷԿ-ում Ռուսաստանի միջուկային շանտաժի թեմային։ Ագրեսորի կողմից այս կանխամտածված ահաբեկչությունը կարող է գլոբալ աղետալի հետեւանքներ ունենալ ողջ աշխարհի համար։ Ուստի ՄԱԿ-ը պետք է ապահովի այս ռազմավարական օբյեկտի անվտանգությունը, դրա ապառազմականացումը եւ ամբողջական ազատագրումը ռուսական զորքերից»,- գրել է Զելենսկին։

Նա նշել է, որ քննարկվել է նաեւ «հացահատիկի հարցը»։

Loading...