10:07   19-08-2022
Image Description
Զելենսկին ասել է Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման նախապայմանը
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լվովում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Թուրքիայի նախագահի հետ եռակողմ հանդիպումից հետո նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման նախապայմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը, Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի հետ բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի Դաշնությունը դուրս բերի իր զորքերը Ուկրաինայում իր կողմից վերահսկվող տարածքներից:

Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ ասել է, որ մտադիր է քննարկել Լվովի եռակողմ հանդիպման արդյունքները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ուկրաինայի Լվով քաղաքում օգոստոսի 18-ին տեղի էին ունեցել Ուկրաինայի, Թուրքիայի նախագահների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բանակցությունները Զապորոժիեի ԱԷԿ-ի, հացահատիկային գործարքի և այլ հարցերի շուրջ:


Loading...