10:13   19-08-2022
Image Description
Լվովում ավարտվել է Զելենսկու, Էրդողանի և Գուտերեշի եռակողմ հանդիպումը
Թողնել մեկնաբանություն

Լվովում ավարտվել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հանդիպումը:

Եռակողմ հանդիպումը տևել է մոտ 40 րոպե: Այն սկսվել էր Էրդողանի և Զելենսկու՝ երկու ժամ տևած բանակցություններից անմիջապես հետո:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը նշել էր, որ Ուկրաինայի և Թուրքիայի ղեկավարների հետ Գուտերեշի հանդիպման հիմնական թեման կլինեն պարենի արտահանման վերաբերյալ համաձայնագրերի իրագործումը, ինչպես նաև Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակը:

Loading...